Մատչելիության հղումներ

Ոստիկանության հատուկ գործողությունից հետո պատանդառված երեխան ազատ արձակվեց


Դրվագ՝ Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզից, 30-ը հոկտեմբերի, 2017 թ․
Դրվագ՝ Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզից, 30-ը հոկտեմբերի, 2017 թ․

Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզի տարածքից րոպեներ առաջ դուրս բերվեց պատանդառված 3-ամյա երեխան: Մինչ այդ տարածքում կրակոցներ հնչեցին: Առայժմ հայտնի չէ, թե որտեղ է և ինչ վիճակում է հարձակում գործած անձը: Շտապօգնության աշխատակիցն «Ազատությանը» փոխանցեց, որ դեպքի վայրում երկու վիրավոր կա:

Մանկապարտեզի տարածքից քիչ առաջ դուրս եկած փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը լրագրողներին հայտնեց, որ հարձակում գործած անձին վնասազերծելու համար հատուկ միջոց է կիրառվել: Երեխայի վիճակը, նրա խոսքով՝ լավ է:

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դանակով զինված անձը հարձակվել է Արմավիրի մարզի «Մանուշակ» մանկապարտեզի վրա և պատանդ է վերցրել աշխատակիցներին ու երեխաներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG