Մատչելիության հղումներ

Էրդողան. «Մենք անիծում ենք Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը»


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

«Քանի դեռ Հայաստանը շարունակում է օկուպացնել Ադրբեջանի տարածքները, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը չի լուծվի», - ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

«Լեռնային Ղարաբաղն արյունահոսող վերք է ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի մարմնի վրա: Մենք անիծում ենք Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը, և այդ երկրի կողմից խաղաղ բնակչության դեմ վերջերս իրականացված սադրանքները», - ասել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանը նաև նշել է, որ միջազգային հանրությունը` նախևառաջ Մինսկի խումբը, պետք է ավելիակտիվորեն աշխատի ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG