Մատչելիության հղումներ

Մոսկվան քննարկում է Սիրիայում տեղակայված զորախմբի կրճատման հարցը. Коммерсант


Ռուսաստանյան S 400 համակարգեր Սիրիայում, արխիվ
Ռուսաստանյան S 400 համակարգեր Սիրիայում, արխիվ

«Ռուսաստանի Դաշնության իշխանությունները կարող են կրճատել Սիրիայում տեղակայված զորախումբը»: Այսօր այս մասին գրել է մոսկովյան «Կոմերսանտ» պարբերականը` վկայակոչելով անանուն դիվանագիտական աղբյուրներ:

Թերթի տեղեկություններով՝ Մոսկվան կարող է կրճատել «Հմեյմիմ» ռազմակայանում տեղակայված ավիացիոն զորախումբը և դրան մաս կազմող ինժեներական ու տեխնիկական անձնակազմի մի մասը: «Սակայն Սիրիայում կմնան C-400 և C-300 հրթիռային համալիրներն ու Панцирь-С1 տեսակի զենիթային համակարգերը, որոնք ապահովում են «Հմեյմիմ» և «Տարտուս» ռազմակայանների օդային պաշտպանությունը: Սիրիայից դուրս չեն բերվի նաև անօդաչու սարքերը, որոնց միջոցով Մոսկվան դիտարկում է երկրի արևմուտքում գտնվող անվտանգության գոտում տիրող կացությունը»,- գրում է թերթը:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն պատրաստվում կրճատել Սիրիայում տեղակայված զորախումբը: «Նման որոշումների մասին նախապես չեն հայտարարում»,- «Կոմերսանտին» փոխանցել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG