Իսպանիայի արտգործնախարար Ալֆոնսո Դաստիսը երեկ հայտարարել է, թե Կատալոնիայում ստեղծված ներկայիս ճգնաժամը կարող է բերել երկրամասի ինքնավարության ընդլայնմանը։
«Ես բացառում եմ Կատալոնիայի անկախությունը, սակայն չեմ բացառում երկրամասի էլ ավելի լայն իքնավարությունը, չնայած հանգամանքին, որ Կատալոնիան այսօր էլ, ոչ միայն Իսպանիայում, այլև ողջ աշխարհում ամենալայն իքնավարություն ունեցող կազմավորումներից է»,- Իսպանիայի արտործնախարարի այս խոսքերն է մեջբերում «Ասոշիեյթեդ Պրես» գործակալությունը:
Կատալոնիայի իշխանությունից հեռացված կառավարության դե ֆակտո ղեկավար Կարլես Պուչդեմոնը, Իսպանիայի արտգործնախարարի խոսքով, կարող է մասնակցել դեկտեբերի 21-ին կայանալիք ընտրություներին: Ընդ որում արտգործնախարար Դաստիսը կատալոնացիներին խորհուրդ է տվել չբոյկոտել այդ ընտրությունները։ Հետաքրքիր է, որ «Սիգմա Դոս» գործակալության անցկացրած հարցման համաձայն՝ այսօր կատալոնացիների միայն 42 տոկոսն է պատրաստ իր ձայնը տալ Կատալոնիայի անկախության կոմնակից կուսակցություններին։
Նախօրեին Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայի կենտրոնում էին հավաքվել Իսպանիայի միասնականության հազարավար կողմնակիցներ: «Կատալոնիան մենք ենք» կարգախոսներով նրանք իրենց աջակցությունն են հայտնել Մադրիդի՝ Կատալոնիայում ուղղակի կառավարում մտցնելու և արտահերթ ընտրություններ նշանակելու որոշումներին:
Իսպանիայի կառավարությունն այդ քայլին էր դիմել այն բանից հետո, երբ Կատալոնիայի խորհրդարանը քվեների մեծամասնությամբ հոկտեբերի 27-ին անկախություն հռչակեց: Անկախության հռչակագիրն ընդունվեց ձայների 70 կողմ, 10 դեմ և 2 անվավեր հարաբերակցությամբ։ Կատալոնիայում այսօր փաստացի երկիշխանություն է: Մադրիդի կողմից երկրամասի ղեկավարի պաշտոնից հեռացված Պուչդեմոնը կատալոնացիների «դեմոկրատական պայքարի» կոչ է արել։