Մատչելիության հղումներ

Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Բարզանին հրաժարական է ներկայացրել


Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանի, արխիվ
Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանի, արխիվ

Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին արդեն երկու օրից` նոյեմբերի 1-ին, կհեռանա զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին Բարզանին հայտարարել է կիրակի երեկոյան հեռարձակված հեռուստաուղերձում:

Դրան նախորդել է Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանի նիստը, որի ընթացքում պատգամավորները բավարարել են Բարզանիի` իր պաշտոնավարման ժամկետը չերկարաձգելու խնդրանքը:

Բարզանիի խոսքով՝ իր հրաժարականի պատճառը սեպտեմբերի 25-ին կայացած անկախության հանրաքվեից հետո ծագած ճգնաժամն է:

«Անկախության հանրաքվեն պատրվակ հանդիսացավ Բաղդադի համար՝ մեր տարածաշրջանի դեմ հարձակում իրականացնելու համար: Այդ ամենը նախապես էր ծրագրված», - հայտարարել է Բարզանին` պնդելով, որ նավթով հարուստ Քիրքուքի շրջանի` հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած անկումը «մեծ դավաճանություն էր և հարված թիկունքից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG