Մատչելիության հղումներ

Ռոհանին մերժել է Թրամփի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկը


Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ
Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին մերժել է իր ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկը: Այդ մասին տեղեկացնում է իրանական ILNA լրատվական գործակալությունը` նշելով, որ դա տեղի է ունեցել սեպտեմբերին Նյու-Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի ընթացքում:

«Ամերիկյան կողմը Թրամփի և Ռոհանիի հանդիպում կազմակերպելու ցանկություն էր հայտնել, սակայն Իրանի նախագահը մերժեց այդ առաջարկը», - հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:

Սպիտակ Տունն առայժմ չի մեկնաբանել Թեհրանից հնչող այս պնդումները:

Հիշեցնենք, Միացյալ Նահանգների նախագահը կոչ էր արել Կոնգրեսին խստացնել պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ: Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Վաշինգտոնը կարող է դուրս գալ միջուկային ծրագրի շուրջ Իրանի և վեց գերտերությունների միջև 2015 թվականին ստորագրված համաձայնագրից:

«Ես հանձնարարել եմ իմ վարչակազմին սերտորեն աշխատել Կոնգրեսի հետ՝ այդ փաստաթղթում առկա բազմաթիվ բացթողումները վերացնելու համար, որպեսզի իրանական վարչակազմը այլևս երբեք չկարողանա միջուկային զենքով սպառնալ աշխարհին», - հայտարարել էր Դոնալդ Թրամփը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG