Մատչելիության հղումներ

Մոսկվան կոչ է անում Թուրքիային՝ կայունացնել իրադրությունը սիրիական Իդլիբում


Թուրքական զինուժերը Իդլիբում, արխիվ

Պաշտոնական Մոսկվան հույս ունի, որ Թուրքիան ի վիճակի կլինի կայունացնել իրադրությունը Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ նահանգում, «Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին այսօր հայտարարել է Աստանայում`սիրիական կարգավորմանը նվիրված բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Լավրենտևը:

Ռուսաստանցի դիվանագետի խոսքով՝ իրադրությունը Իդլիբում շարունակում է լարված մնալ և«մեծ է ահաբեկչական նոր հաձակումների վտանգը»:

«Մենք, սակայն, հույս ունենք, որ մեր թուրք գործընկերները կկատարեն ստանձնած պարտավորությունների իրենց չափաբաժինը, որը վերաբերում է Իդլիբի անվտանգության գոտում իրադրության կայունացմանը», - նշել է Լավրենտևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG