Մատչելիության հղումներ

Լևոն Մնացականյանը ՀՀ գիտության և մշակույթի գործիչներին ներկայացրել է առաջնագծում առկա իրադրությունը


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակում հերթական այցով պաշտպանության բանակում գտնվող Հայաստանի գիտության և մշակույթի ճանաչված գործիչներին՝ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի գլխավորությամբ:

Ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջի, ներկաների խնդրանքով Լևոն Մնացականյանը ներկայացրել է առաջնագծում առկա իրադրությունը, խոսել բանակաշինության ընթացիկ փուլի զարգացումներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG