Մատչելիության հղումներ

Հարյուրավոր քաղաքացիներ միացել են Կիևում Սաակաշվիլիի կազմակերպած հանրահավաքին


Սաակաշվիլին՝ հոկտեմբերի 29-ի հանրահավաքի ժամանակ

Հարյուրավոր ցուցարարներ միացել են Կիևում՝ Ուկրաինայի խորհրդարանի շենքի դիմաց Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի ղեկավարած «Նոր ուժերի շարում» քաղաքական կուսակցության կողմից կազմակերպված հանրահավաքին:

Հոկտեմբերի 29-ի հանրահավաքի ժամանակ Սաակաշվիլին կոչ է արել Ուկրաինայի կառավարությանը՝ մինչև նոյեմբերի 7-ը բավարարել ցուցարարների պահանջները:

Հոկտեմբերի 17-ին ցուցարարները վրաններ են տեղադրել Վերին Ռադայի շենքի դիմաց՝ կոչ անելով չեղյալ հայտարարել պատգամավորական անձեռնմխելիությունը, հակակոռուպցիոն դատարան ստեղծել, փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքքում։

Պաշտոնական Կիևը, մինչդեռ, պնդում է, թե վերջիններս զինված հեղաշրջում են նախապատրաստում՝ արտերկրից ստացած ֆինանսավորմամբ:

Հոկտեմբերի 18-ին ոստիկանները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ կիրառեցին, առնվազն 10 մարդ ձերբակալվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG