Նախատեսվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր կմասնակցի խորհրդային տարիներին պետական ռեպրեսիայի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի բացման արարողությանը։
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Վշտի պատի» բացումը տեղի կունենա Մոսկվայում՝ Քաղաքական ռեպրեսիաների զոհերի հիշատակի օրվա շրջանակներում: