Մատչելիության հղումներ

Ռոհանի. Իրանը շարունակելու է բալիստիկ հրթիռներ արտադրել


Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ
Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ

«Իրանը չի դադարեցնելու բալիստիկ հթրիռների արտադրությունը», - այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Իսլամական հանրապետության նախագահի ելույթը հեռարձակվել է երկրի պետական հեռուստատեսության եթերում:

«Իրանի բալիստիկ հրթիռների արտադրության ծրագիրը չի հակասում մեր կողմից կնքված միջազգային համաձայնագրերից և ոչ մեկին: Մենք շարունակելու ենք այդ տիպի ցանկացած զինատեսակի արտադրությունը և կիրառելու ենք դրանք ցանկացած պահի, երբ անհրաժեշտ լինի պաշտպանել մեր երկիրը», - հայտարարել է Ռոհանին:

Իրանի նախագահը նաև բացառել է հետագա բանակցությունները Միացյալ Նահանգների ներկա վարչակազմի հետ:

«Ամերիացիները ոտնահարում են նախկինում տեղի ունեցած բանակցությունների և արդեն իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հաստատված համաձայնագրերը, և դրան զուգահեռ ցանկանում են, որպեսզի մենք նո՞ր բանակցությունների մեջ մտնենք», - տարակուսել է Ռոհանին՝ ամփոփելով․ - «Իր այս պահվածքի պատճառով Ամերիկան պետք է մոռանա այլ պետությունների հետ բանակցությունների և պայմանագրերի մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG