Մատչելիության հղումներ

Բաղդադն ու իրաքցի քրդերը երկարաձգել են հրադադարի ռեժիմը


Իրաքի կառավարական բանակի և իրաքյան Քուրդիստանի ներկայացուցիչներն այսօր հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին համաձայնություն են ձեռք բերել: Այս մասին հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը` հավելելով, որ Բաղդադի և Էրբիլի ներկյացուցիչների միջև բանակցություններին մասնակցել են նաև արևմտյան հակաահաբեկչական կոալիցիայի ներկայացուցիչները, այդ թվում՝ ամերիկացի զինվորականները:

«Քուրդիստան 24» հեռուստաալիքի տեղեկություններով՝ հրադադարի ռեժիմը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը չեն պայմանավորվել վիճելի տարածքների, այդ թվում՝ Թուրքիայի և Սիրիայի հետ սահմանին գտնվող անցակետերի համատեղ կառավարման մասին:

Անցած ամիս Իրաքի քրդական ինքնավարությունը ձայների գերակշռող մեծամասնությամբ քվեարկել էր Իրաքից անջատվելու օգտին, ինչից հետո Բաղդադը ռազմական գործողություններ է սկսել՝ քրդերից գրավելով նավթով հարուստ Քիրքուք քաղաքն ու այլ շրջաններ:

Իրաքի քրդերը պատրաստակամություն էին հայտնել «սառեցնել» անկախության հռչակումը՝ Բաղդադի հետ հրադադարի և երկխոսության համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG