Մատչելիության հղումներ

Մեդվեդև. Երկկողմ համագործակցության խորացումը բխում է Մոսկվայի և Անկարայի շահերից


Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդև, արխիվ
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդև, արխիվ

Ռուսաստանն ու Թուրքիան բարիդրացիական և բարեկամական կապեր ունեն։ Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին հղած ուղերձում։

Ռուսաստանի վարչապետն իր թուրք գործընկերոջն ուղերձ է հղել Թուրքիայի գլխավոր պետական տոնի` Հանրապետության օրվա առթիվ:

«Ես վստահ եմ, որ առևտրատնտեսական, գիտա-տեխնիկական, մշակութային, հումանիտար բնագավառներում մեր երկկողմ համագործակցության ամրապնդումը, էներգետիկայի, արդյունաբերության ենթակառուցվածքային ոլորտներում, ներդրումային ասպարեզում իրականացվող հեռանկարային ծրագրերը բխում են Թուրքիայի և Ռուսաստանի երկարաժամկետ շահերից», - նշել է Մեդվեդևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG