Հունգարիան արգելափակել է Ուկրաինա-ՆԱՏՕ համատեղ հանձնաժողովի` դեկտեմբերին կայանալիք նիստը:
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի խոսքով՝ «Հյուսիսատլանտյան դաշինքը չի կարող շարունակել համաժողովի նախապատրաստական աշխատանքների իրականացումը, քանի որ դրա համար անհրաժեշտ է դաշինքի անդամ բոլոր պետությունների համաձայնությունը»:
Պաշտոնական Բուդապեշտը այս քայլին է դիմել` բողոքելով սեպտեմբերին Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից ընդունված «Կրթության մասին» օրենքի մի շարք դրույթների դեմ: Դրա համաձայն՝ երկրի տարածքում գործող հանրակրթական դպրոցներում ուսուցումն իրականացվելու է առավելապես ուկրաիներենով: Օրենքը հարուցել է Ուկրաինայում բնակվող մեծաթիվ ռուսների, լեհերի, հունգարացիների մտահոգությունը, այն քննադատել է նաև Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը: