Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում ՌԴ դեսպան. «Ամերիկացիներից բացասական քայլեր ենք ակնկալում ամեն օր»


Անատոլի Անտոնով, արխիվ

«Ռուսաստանն ամեն օր Միացյալ Նահանգների կողմից բացասական քայլեր է ակնկալում», - Նյու Յորքում լրագրողների հետ զրույցում նշել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը:

«Արտգործնախարար Լավրովը և պետքարտուղար Թիլերսոնը ամենօրյա հեռախոսային շփման մեջ են: Խոսքը երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին է», - նշել է ռուսաստանցի դեսպանը` հավելելով. - «Մենք մշտապես հանդես ենք գալիս պրագմատիկ, իրավահավասար, փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների օգտին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG