Մատչելիության հղումներ

Զանգվածային ձերբակալություններ Անկարայում


Թուրքիայի ոստիկանության հատուկ ուժերի սպան պարեկություն է իրականացնում, արխիվ
Թուրքիայի ոստիկանության հատուկ ուժերի սպան պարեկություն է իրականացնում, արխիվ

Թուրքիայի անվտանգության ծառայության աշխատակիցները վերջին օրերին մոտ հինգ տասնյակ օտարերկրյա քաղաքացիների են ձերբակալել երկրի մայրաքաղաքում: Hurriyet-ի տեղեկություններով՝ իրավապահները նրանց կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչություններ ունենալու մեջ:

Թերթի տվյալներով՝ Անկարայի տարբեր թաղմասերում իրականացված միաժամանակյա ոստիկանական գործողության ընթացքում ձերբակալված քաղաքացիները մեղադրվում են Իրաքի և Սիրիայի տարածքում «Իսլամական պետության» շարքերում մարտական գործողություններին մասնակցելու մեջ:

«Թուրքիայի հակաահաբեկչական վարչության տեղեկություններով, ձերբակալվածների մի մասը պատրաստվում էր ահաբեկչական գործողություն իրականացնել հոկտեմբերի 29-ին` Թուրքիայի գլխավոր պետական տոնին` Հանրապետության օրվան նվիրված տոնակատարությունների ընթացքում», - գրում է Hurriyet-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG