Մատչելիության հղումներ

Սպասվում են անձրևներ և ամպրոպներ, օդի ջերմաստիճանը կնվազի․ ԱԻՆ


Ամպեր, արխիվ
Ամպեր, արխիվ

Հայաստանի տարածքում այսօր օրվա երկրորդ կեսին, առաջիկա գիշերը, նոյեմբերի 1-ին՝ շրջանների զգալի մասում, հոկտեմբերի 30-31-ը՝ արևմտյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում: Վաղը ցերեկը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 28-ին, նոյեմբերի 1-ին կնվազի 2-3, հոկտեմբերի 29-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով:

Երևանում այսօր օրվա երկրորդ կեսին, առաջիկա գիշերը, նոյեմբերի 1-ին սպասվում է, հոկտեմբերի 30-31-ը հնարավոր է անձրև և ամպրոպ, նաև՝ քամու ուժգնացում: Վաղը ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG