Մատչելիության հղումներ

Էրդողանը, Նազարբաևը և Կվիրիկաշվիլին մեկնում են Բաքու


Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Բաքու կմեկնի հոկտեմբերի 30-31-ը՝ Իլհամ Ալիևի հետ մասնակցելու «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու բացման արարողությանը: Նրանց կմիանա նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Արարողությանը մասնակցելու նպատակով Ադրբեջանի մայրաքաղաք կմեկնի նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

Հայաստանը շրջանցող շուրջ 900-կիլոմետր երկարությամբ այդ երկաթուղու շինարարությունը սկսվել է ուղիղ 10 տարի առաջ՝ երեք երկրների (Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա) նախաձեռնությամբ:

Հոկտեմբերի 31-ին տեղի է ունենալու նաև Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը՝ երկու երկրների նախագահների մասնակցությամբ: Հաղորդվում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվելու են միջազգային օրակարգի հարցեր, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG