Մատչելիության հղումներ

Հռոմի պապը զրուցել է ուղեծրում գտնվող տիեզերագնացների հետ, հարցեր տվել նրանց


Վատիկան, 26-ը հոկտեմբերի, 2017 թ․
Վատիկան, 26-ը հոկտեմբերի, 2017 թ․

Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր տեսակամրջի օգնությամբ կապ է հաստատել միջազգային տեիեզերակայանի անդամների հետ ու շուրջ 25 րոպե տևած զրույցի ընթացքում 6 հարց ուղղել տիեզերագնացներին, որոնք խոստովանել են, որ հարցերը «բավական խրթին են» եղել:

Ինչպիսի՞ տեղ է մարդը զբաղեցնում Տիեզերքի վրա, ի՞նչ է սերը, «որը հանդիսանում է աշխարհի հիմնական շարժիչ ուժը», ի՞նչն է տիեզերագնացներին ամենից շատ զարմացնում և ուրախություն պատճառում Տիեզերքում, մասնավորապես, հարցրել է Ֆրանցիսկոս պապը:

«Այստեղից նայելով մեր մոլորակին՝ մենք տեսնում ենք խաղաղություն, չկան սահմաններ, հակամարտություններ: Մեր մոլորակը պարզապես անխռով է: Մենք աշխատում ենք, որ տիզեզերքն ավելի հասանելի դառնա շատ մարդկանց համար, ովքեր կկարողանան տեսնել այդ ամենը մեր տեսադաշտից: Եվ հնարավոր է, որ մարդկությունն ապագայում դառնա ավելի լավը, քան հիմա է»,- պատասխանել է ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Ռենդի Բրեզնիկը:

«Դուք կարող եք Աստծո աչքերի միջոցով հիանալ Երկիր մոլորակով»,- արձագանքել է Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG