Մատչելիության հղումներ

Ռուսաստանն արգելում է մսամթերքի ներկրումը ԵՄ-ից, ԱՄՆ-ից, Կանադայից և այլ երկրներից


Ռուսաստան - Մսամթերք Սանկտ Պետերբուրգի խանութներից մեկում, արխիվ
Ռուսաստան - Մսամթերք Սանկտ Պետերբուրգի խանութներից մեկում, արխիվ

Ռուսաստանը արգելել է Եվրամիությունից, Կանադայից, Միացյալ Նահանգներից և մի շարք այլ երկրներից կենդանի խոզերի և մսամթերքի ներկրումը: Այս մասին ասվում է Ռուսաստանի կառավարության որոշման մեջ, որը ուժի մեջ կմնա մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը:

Ռուսաստանյան իշխանությունների հավաստմամբ՝ սահմանափակումները չեն ազդի երկրի ներքին պահանջմունքների բավարարման վրա:

Ռուսաստանը ԱՄՆ-ից, Եվրամիությունից, Ավստրալիայից և Նորվեգիայից սննդամթերքի ներմուծումը սահմանափակել է 2014 թվականի օգոստոսին՝ ի պատասխան Արևմուտքի պատժամիջոցների, որոնք սահմանվել են Մոսկվայի կողմից Ղրիմի բռնակցման և Ուկրաինայի արևելքի հակամարտությանը միջամտելու համար: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի համաձայն՝ 2015-ի օգոստոսին ոչնչացվել է շուրջ 17 տոննա սննդամթերք, որ երկիր էր ներմուծվել արգելանքի շրջանցմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG