Պակիստանում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել են աշխարհիկ քաղաքական ուժի՝ «Ավամի» ազգային կուսակցության շրջանային կառույցի ղեկավար Աբդուր Ռազաքն ու նրա եղբայրը, հայտնում են երկրի իշխանությունները:
Պակիստանյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մեքենայում տեղադրված էին 5-6 կիլոգրամ պայթյուցիկ նյութեր:
Հարձակման համար առայժմ ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել:
«Ավամի» ազգային կուսակցությունը հայտնի է իսլամիստ զինյալների նկատմամբ անհաշտ դիրքորոշմամբ և փորձում է իշխանության գալ՝ հիմնվելով իսլամի օրենքների սեփական տեսլականի վրա: