Հարևան Ղազախստանի հետ սահմանին շարունակվող իրադարձությունները ցույց տվեցին, որ «մենք շատ մեծ հույսեր ենք կապել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ», հայտարարել է Կրեմլի գլխավորած տնտեսական դաշինքի անդամ Ղրղըզստանի նախագահը:
«Այդ իրադարձությունները ցույց տվեցին, որ տնտեսական զարգացման հարցերում չարժե ինքներս մեզ խաբենք և մեծ հույսեր կապենք ԵԱՏՄ-ի հետ: Դե որովհետև չի կարող հուսալի լինել մի միություն, որը կախված է մեկ անձի քմահաճույքներից, եթե նույնիսկ այդ մարդը աշխարհի ամենահզոր մարդն է», - երեկ մի խումբ օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպմանը հայտարարել է Աթամբաևը՝ նշելով, որ մտադիր է իր կառավարությանը հանձնարարել շտապ լուծել գյումթերքների համար այլընտրանքային շուկա գտնելու հետ կապված հարցերը:
Հոկտեմբերի 10-ից Ղազախստանը խստացրել է Ղրղըզստանի հետ սահմանի վերահսկողությունը, ինչը հանգեցրել է մինչ օրս շարունակվող մարդկանց կուտակումների, տասնյակ կիլոմետրերի հասնող հերթերի: Աստանայի այս միակողմանի գործողությունները մամուլը կապում է Ղրղըզստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հասցեին Աթամբաևի հնչեցրած կոշտ քննադատության հետ: