Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը երեկ Կոնգրեսին մարդկանց և ընկերությունների ցուցակ է ներկայացրել, որոնց նկատմամբ հնարավոր է պատժամիջոցներ սահմանվեն՝ ռուսական ռազմական և հետախուզական ուժերի հետ կապեր ունենալու համար։
Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարը նշել է, որ ցանկը կհրապարակվի առաջիկա օրերին։
Նախագահ Դոնալդ Թրամփի կողմից օգոստոսին ստորագրված պատժամիջոցների մասին օրենքը վերաբերում է Ռուսաստանի ռազմական և հետախուզական ծառայություններին՝ 2016-ի ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա դրանց հնարավոր ազդեցության հետ կապված: