Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը ունեն հիմնարար տարաձայնություններ


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մամլո ասուլիսում մեկնաբանում է դաշինքի և Ռուսաստանի տարաձայնությունների թեման, Բրյուսել, 26 հոկտեմբերի, 2017թ.
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մամլո ասուլիսում մեկնաբանում է դաշինքի և Ռուսաստանի տարաձայնությունների թեման, Բրյուսել, 26 հոկտեմբերի, 2017թ.

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը այսօր ասել է, որ Ուկրաինայի հարցում դաշինքը և Ռուսաստանն ունեն հիմնարար տարաձայնություններ:

«Մեր երկխոսությունը դժվար է ընթանում, և հենց այդ պատճառով երկխոսությունը խիստ կարևոր է»,- այսօր ասել է Ստոլտենբերգը Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների դեսպանների և ՆԱՏՕ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գլուկոյի հանդիպումից հետո:

Ստոլտենբերգն ասել է, թե այսօր ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Գլուշկոյի հետ տեղի է ունեցել «անկեղծ և բաց խոսակցություն, որի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի, Աֆղանստանի, թափանցիկության և վտանգների կանխման հարցերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG