Մատչելիության հղումներ

Կիևում պայթյունի հետևանքով 1 մարդ զոհվել, 4-ը վիրավորվել են․ հարձակումը ահաբեկչություն է որակվել


Ուկրաինա - Քննիչներն աշխատում են դեպքի վայրում, Կիև, 26-ը հոկտեմբերի, 2017թ․

Կիևում երեկ տեղի ունեցած հարձակման հետևանքով մեկ մարդ մահացել, 4-ը, այդ թվում` ընդդիմադիր խորհրդարանական Իհոր Մոսիյչուկը, վիրավորվել են: Այս մասին հայտնում է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը:

Պայթյունը տեղի է ունեցել, երբ Մոսիյչուկն ու այլ մարդիկ լքել են տեղական հեռուստաընկերության շենքը Սոլոմյանսկի շրջանում:

«Պայթյունը որակվում է որպե ահաբեկչական», - հայտարարել է Ուկրաինայի դատախազությունը:

Մոսիյչուկի մամուլի ծառայությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է, որ տեղի ունեցածը մահափորձ էր պատգամավորի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG