Մատչելիության հղումներ

Էյնշտեյնի երկտողը վաճառվել է 1,5 միլիոն դոլարով


Երուսաղեմում շուրջ 1,5 միլիոն դոլարով վաճառվել է Էյնշտեյնի հեղինակած «Երջանկության բանաձևը», որը աշխարհահռչակ ֆիզիկոսը գրառել էր շուրջ 100 տարի առաջ ու տվել թեյավարձի փոխարեն:

«Հանգիստ և համեստ կյանքն ավելի մեծ ուրախություն կարող է բերել, քան հաջողության հետևից վազելը, որը մշտապես անհանգստություն է բերում իր հետ», - գրել էր հարաբերականության տեսության հեղինակը՝ 1922-ին Տոկիոյի հյուրանոցներից մեկում, երբ մանրադրամ չէր ունեցել՝ սենյակ եկած սուրհանդակին վճարելու:

Թե ով է ձեռագիր երկտողի նոր սեփականատերը՝ չի հաղորդվում․ գնորդը գումարը փոխանցել է ինտերնետով և նախընտրել է իր անունը չհրապարակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG