Մատչելիության հղումներ

Թուրքիայում մեկնարկում է 11 իրավապաշտպանների դատավարությունը


Amnesty International-ի Թուրքիայի գրասենյակի տնօրեն Իդիլ Էսեր, արխիվ
Amnesty International-ի Թուրքիայի գրասենյակի տնօրեն Իդիլ Էսեր, արխիվ

Թուրքիայում այսօր մեկնարկում է 11 իրավապաշտպանների դատավարությունը, որոնց Ռեջեփ Էրդողանի վարչակազմը մեղադրում է ահաբեկչությանն աջակցելու համար:

Մեղադրյալների թվում են Amnesty International հեղինակավոր կազմակերպության թուրքական մասնաճյուղի երկու ղեկավարները, ինչպես նաև Գերմանիայի և Շվեդիայի քաղաքացիներ, որոնք, ըստ գործի նյութերի, աջակցել են զինված ահաբեկչական խմբավորումներին՝ «թուրքական հասարակությունում քաոս ստեղծելու նպատակով»:

Պաշտոնական Բեռլինը խստորեն քննադատել է դատական այս գործը՝ այն որակելով «լիովին անհասկանալի ու անհեթեթ»: Իրավապաշտպանները պնդում են, թե անցած տարվա հեղաշրջման փորձից հետո Էրդողանի վարչակազմը ամրապնդել է բռնապետական կառավարումը:

Վերջին մեկուկես տարվա ընթացում Թուրքիայում ավելի քան 50 հազար մարդ է ձերբակալվել՝ հեղաշրջման փորձին աջակցելու մեղադրանքով, ևս 150 հազարն էլ զրկվել են աշխատանքից:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG