Մատչելիության հղումներ

Ռուսաստանը վետոյի ենթարկեց Սիրիայում քիմիական հարձակման հարցով քննությունը երկարաձգելու ՄԱԿ ԱԽ բանաձևը


ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզիան դեմ է քվեարկում Անվտանգության խորհրդի բանաձևին, Նյու Յորք, 24-ը հոկտեմբերի, 2017թ․

Ռուսաստանը Սիրիայում քիմիական զենքի կիրառումը ուսումնասիրող միջազգային փորձագետների աշխատանքը ևս մեկ տարով երկարաձգելու՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) բանաձևի վրա վետո է կիրառել։

Մոսկվան նման քայլի դիմեց այն բանից հետո, երբ չկարողացավ ապահովել քվեարկության մեկ ամսով հետաձգումը՝ կառույցին փորձագետների հոկտեմբերի 26-ին նախատեսված զեկույցն ուսումնասիրելու հնարավորություն տալու համար:

Ռուսաստանյան իշխանությունները բազմիցս դժգոհել են հետաքննող այդ խմբի աշխատանքի որակից՝ պնդելով, որ առայժմ ձեռք բերված ապացույցները համոզիչ չեն:

Ինչպես սիրիական իշխանությունները, այնպես էլ նրանց դաշնակից Ռուսաստանը կտրականապես հերքում են Արևմուտքի պնդումները, թե Սիրիայի կառավարական զորքերի ինքնաթիռները ապրիլին քիմիական գրոհների են ենթարկել Իդլիբում ընդդիմության հսկողության տակ գտնվող տարածքը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն ութ տասնյակ խաղաղ բնակիչ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG