Մատչելիության հղումներ

«Ելք»-ը կոչ է անում կողմերին՝ ավարտին հասցնել ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը


«Ելք» դաշինքը աջակցություն է հայտնում ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման գործընթացին՝ այն համարելով երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների խորացման կարևորագույն գրավական և պատրաստակամություն հայտնելով խորհրդարանական վավերացման փուլում կողմ քվեարկել համաձայնագրին։

Դաշինքի հայտարարությունում նշում է, որ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև բանակցված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագիրը» կարևորագույն խթան է ՀՀ-ԵՄ ռազմավարական կարևորություն ունեցող հարաբերությունների հետագա զարգացման և Հայաստանում սոցիալ-տնտեսական և քաղաքական լրջագույն բարեփոխումների իրականացման համար:

«Ելք»-ը կոչ է անում ստորագրող կողմերին՝ մինչև վերջ ցուցաբերել քաղաքական կամք և հետևողականություն՝ ավարտին հասցնելով համաձայնագրի ստորագրման և հետագա վավերացման գործընթացը:

Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, հիշեցնենք, նախաստորագրվել է այս տարվա մարտի վերջին, և սպասվում է, որ կողմերն այն կստորագրեն նոյեմբերին՝ Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG