Մատչելիության հղումներ

Բաքուն Երևանին մեղադրում է սիրիացիներին ԼՂ-ում բնակեցնելու մեջ, ՀՀ ԱԳՆ խոսնակը «էժան շահարկում» է որակում դա


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Հայաստանին մեղադրել է «օկուպացված տարածքներում սիրիացի փախստականներ բնակեցնելու» մեջ: Մամեդյարովն այդ մասին ասել է Միջերկրածովյան համաժողովի ժամանակ, որին մասնակցել է նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, թե Հայաստանն «օգտագործում է մարդկային տառապանքը ապօրինի նպատակներ իրագործելու համար»: «Այդ քաղաքականությունը նպատակ ունի՝ փոխել օկուպացված տարածքների տնտեսական, մշակութային և ժողովրդագրական պատկերը»,- հավելել է նա:

Պաշտոնական տվյալներով՝ արդեն վեցերորդ տարին պատերազմի մեջ գտնվող Սիրիայից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 22000 սիրիահայ, որոնցից միայն մի քանի տասնյակն են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ: Տարբեր գնահատականներով՝ խոսքը մոտ քառասուն սիրիահայ ընտանիքների մասին է, որոնք բնակություն են հաստատել Ղարաբաղի տարբեր շրջաններում:

«Բաքուն էժանագին շահարկումներ անելով՝ նպատակ ունի բոլորի ուշադրությունը շեղել Ադրբեջանի համաշխարհային ստորացումից՝ կապված «Ադրբեջանական լվացքատան» գործով կաշառակերության, ագրեսիվ քրեական դիրքորոշման, հումանիտար իրավունքի զանգվածային խախտման հետ»,- արձագանքելով Մաեդյարովի ելույթին, թվիթերյան իր էջում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG