Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը մտադիր է առաջիկայում Վրաստան այցելել: Այդ մասին նա հայտնել է վրաց պաշտոնակից Միխեիլ Ջանելիձեի հետ Լոնդոնում կայացած հանդիպմանը:

«Մեր խնդիրն է ավելի ակտիվացնել մեր համագործակցությունը, և ես մեծ ցանկություն ունեմ առաջիկայում Վրաստան այցելելու», - Ջոնսոնի խոսքերն է մեջբերել վրացական արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

Բրիտանական դիվանագիտական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, թե Լոնդոնը ձգտում է զարգացնել Թբիլիսիի հետ հարաբերությունները՝ մասնավորապես ամրապնդել Վրաստանի պաշտպանունակությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG