Մատչելիության հղումներ

Չինաստանի կոմկուսը իր կանոնադրությունում ընդգրկեց Սի Ծինփինի անունը և նրա ծրագրերը


Չինաստան - Նախագահ Սի Ծինփինը կոմկուսի 19-րդ համագումարի փակման ժամանակ, Պեկին, 24-ը հոկտեմբերի, 2017թ․
Չինաստան - Նախագահ Սի Ծինփինը կոմկուսի 19-րդ համագումարի փակման ժամանակ, Պեկին, 24-ը հոկտեմբերի, 2017թ․

Չինաստանի կոմունիստական կուսակցության 19-րդ համագումարի վերջին օրը կուսակցության կանոնադրության տեքստում ընդգրկվեցին կուսակցության և պետության առաջնորդ Սի Ծինփինի անունը և աշխարհում Չինաստանի դերակատարության ընդլայնման ուղղությամբ նրա պլանները: Այս քայլով Չինաստանի ներկայիս առաջնորդի անունը դրվեց Մաո Ցզեդունի՝ ժամանակակից Չինաստանի հիմնադրի, և բարեփոխիչ Դեն Սյաոպինի անունների հետ նույն շարքում:

Կուսակցության կանոնադրությունում ներառվեց Սի Ծինփինի տեսությունը ժամանակակից աշխարհում չինական սոցիալիզմի մասին, որը նա ներկայացրել է համագումարին իր 3-ժամանոց ելույթի ընթացքում:

Չինաստանի կոմկուսի համագումարն անցկացվում է հինգ տարին մեկ, դրա ընթացքում ընտրվում են երկրի ղեկավարներ: Ակնկալվում է, որ կուսակցության կենտրոնական հանձնաժողովը վաղը կոմկուսի ղեկավարի պաշտոնում կհաստատի Սի Ծինփինին՝ հաջորդ հինգ տարիների համար:

Սի Ծինփինը Չինաստանի կոմկուսը ղեկավարում է 2012 թվականից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG