Մատչելիության հղումներ

Հայաստանում Ռուսաստանի ԶՈՒ զինծառայողը սպանել է ծառայակցին և ինքնասպան եղել


Ռուսական տանկերը զորավարժություն են անցկացնում Ալագյազ պոլիգոնում

Հայաստանում Ռուսաստանի զինված ուժերի պայմանագրային զինծառայողը պատահաբար կրակել է ծառայակցի վրա` սպանելով վերջինիս, այնուհետև ինքնասպան եղել, հաղորդում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

«Հայաստանի Հանրապետության Ալագյազի պոլիգոնում հոկտեմբերի 23-ին անցկացված պարապմունքներից հետո, զենքը հանձնելիս, պայմանագրային զինծառայողը անվտանգության կանոնների կոպիտ խախտմամբ պատահաբար կրակոց է արձակել ավտոմատից, մահացու վիրավորելով մեկ այլ պայմանագրային զինծառայողի: Վախենալով իր կատարածից, ինչպես նաև ծառայակցի մահվան համար պատասխանատվությունից, կրակոց արձակած զինծառայողը ինքնասպանություն է գործել», - ասված է հաղորդագրությունում:

Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու համար տեղում աշխատում է Հարավային ռազմական օկրուգի հանձնաժողովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG