Մատչելիության հղումներ

Էրդողան․ «Առանց Թուրքիայի Եվրամիությունը կկանգնի մեկուսացման ու ներքին խնդիրների առաջ»


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը զգուշացրել է Եվրոպային՝ պատժամիջոցներ չսահմանել Անկարայի նկատմամբ: - «Նրանք, որ կարծում են, թե կարող են մեզ ծնկի բերել սահմանափակումներով, շուտով կհասկանան, որ չարաչար սխալվում են», - հայտարարել է Էրդողանը՝ հավելելով․ - «Թուրքիան կախված չէ Եվրամիությունից: Փաստացի՝ Եվրոպան է կախված մեզանից: Առանց Թուրքիայի այդ միությունը կկանգնի մեկուսացման ու ներքին խնդիրների առաջ»:

Անցած շաբաթավերջին Բրյուսելում ԵՄ առաջնորդները համաձայնել էին կրճատել Անկարային տրամադրվող ֆինանսական միջոցները՝ Էրդողանի բռնապետական կառավարման շուրջ մտահոգությունների պատճառով: Դաշինքի անդամ մի շարք առաջատար պետություններ, այդ թվում՝ Գերմանիան, Ավստրիան, քննադատում են Էրդողանի կոշտ ճնշումները ընդդիմախոսների ու խոսքի ազատության դեմ:

Անցած տարվա հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում շուրջ 50 հազար մարդ է ձերբակալվել, ևս 150 հազար քաղծառայողներ զրկվել են աշխատանքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG