Մատչելիության հղումներ

Թիլլերսոնն Աֆղանստանում քննարկել է պատերազմը ավարտելու՝ Վաշինգտոնի ծրագիրը


ԱՄՆ պետքարտուղարը նախապես չհայտարարված այցով ժամանել է Աֆղանստան՝ քննարկելու ահաբեկչության դեմ արդեն 16 տարի շարունակվող պատերազմը հաջողությամբ ավարտելու՝ Վաշինգտոնի նոր ծրագրերը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Ռեքս Թիլլերսոնն ու Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին վերահաստատել են խաղաղություն, կայունություն ու տևական բարգավաճում հաստատելու՝ երկկողմ հանձնառությունը:

Ամիսներ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե չնայած իր նախընտրական խոստումներին՝ ամերիկյան զինուժը մնալու է Աֆղանստանում և շարունակելու է ահաբեկչության դեմ պայքարը «մինչև դրա հաղթական ավարտը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG