Ռուսաստանը հարգում է Իրաքի քրդերի՝ իրենց ինքնությունն ամրապնդելու ցանկությունը, սակայն այս հարցը պետք է կարգավորվի Բաղդադի հետ բանակցությունների արդյունքում, հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը իրաքցի գործընկերոջ հետ բանակցություններից հետո:
Իրաքի քրդերի ու Բաղդադի կենտրոնական կառավարության միջև հարաբերությունները սրված են անցած ամսվանից, երբ ինքնավարության քաղաքացիների 90 տոկոսը քվեարկեց Իրաքից անկախանալու օգտին:
Բաղդադը չի ընդունում քվեարկության արդյունքները:
Կողմերին հորդորելով երկխոսության գնալ՝ Ռուսաստանի արտգործնախարարը միաժամանակ ընդգծել է, որ Մոսկվան շարունակելու է տնտեսական համագործակցությունը նավթով հարուստ Քուրդիստանի հետ: