Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով հոկտեմբերի 30-ին կմեկնի Բաքու:

APA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Վրաստանի վարչապետը Ադրբեջանի մայրաքաղաքում մասնակցելու է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի հանդիսավոր բացմանը:

Ակնկալվում է, որ պաշտոնական արարողությանը ներկա է լինելու նաև Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանը:

Հայաստանը շրջանցող շուրջ 900-կիլոմետրանոց այդ երկաթուղու շինարարությունը սկսվել է ուղիղ տասը տարի առաջ՝ երեք երկրների նախաձեռնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG