Մատչելիության հղումներ

Ախթալայի կոմբինատի հանքում փլուզման հետևանքով մարդ է մահացել


ՀՀ ԱԻՆ շենքը Երևանում, արխիվ
ՀՀ ԱԻՆ շենքը Երևանում, արխիվ

Այսօր ժամը 11:03 Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում (ԱԻՆ) տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության Շամլուղի տեղամասի ստորգետնյա հանքի 140 հորիզոնի 22-րդ երակում տեղի է ունեցել փլուզում, ինչի հետևանքով հորատանցող 38-ամյա Վ. Ս.-ը մահացել է:

ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր է մեկնել Հատուկ լեռնափրկարար ծառայության Ախթալայի ջոկատը: Լեռնափրկարարներն իրականացրել են հանքախորշի մաքրման և ամրացման աշխատանքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG