Մատչելիության հղումներ

Դանակահարել են «Էխո Մոսկվի»-ի գլխավոր խմբագրի տեղակալին


«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագրի տեղակալ Տատյանա Ֆելգենգաուեր, արխիվ
«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագրի տեղակալ Տատյանա Ֆելգենգաուեր, արխիվ

Անհայտ մի տղամարդ այսօր ներխուժել է ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայան և դանակով հարվածել գլխավոր խմբագրի տեղակալ Տատյանա Ֆելգենգաուերին: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր:

Հարձակման փաստով քրեական գործ է հարուցվել: Ռադիոկայանի հաղորդմամբ, հանցագործը ձերբակալված է, նրա ինքնության վերաբերյալ մանրամասներ դեռ չեն հրապարակվում:

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը արդեն հայտարարել է, թե հարձակումն իրականացվել է անձնական թշնամանքի հողի վրա, թեև ոստիկանությունը նշել է, որ դիտարկվում են նաև այլ վարկածներ:

Ավելի վաղ՝ անցած սեպտեմբերին, ռադիոկայանի մեկ այլ լրագրող՝ Յուլիա Լատինինան հեռացել էր Ռուսաստանից՝ անհայտ անձանց կողմից մի քանի անգամ հարձակման ենթարկվելուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG