Մատչելիության հղումներ

Թուրքիան Գերմանիային 81 մարդու արտահանձնման պահանջ է ներկայացրել


Գերմանիա - Բեռլինում Թուրքիայի դեսպանատունը, արխիվ
Գերմանիա - Բեռլինում Թուրքիայի դեսպանատունը, արխիվ

Թուրքիան Գերմանիայի իշխանություններին 81 մարդու արտահանձնման պահանջ է ներկայացրել՝ անցած տարվա հեղաշրջման փորձին աջակցելու մեղադրանքով, ասել է Գերմանիայի արդարադատության նախարարը ձախերի հարցմանն ի պատասխան:

Անկարան բազմիցս է հայտարարել, թե Բեռլինը հովանավորում է Միացյալ Նահանգներում բնակվող հոգևորական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի աջակիցներին, որոնք, ըստ Ռեջեփ Էրդողանի վարչակազմի, անցած տարի որոշել էին Թուրքիայում զինված հեղաշրջում անել:

«Չնայած թուրքական կողմի ճնշումներին՝ դաշնային կառավարությունը չպետք է արտահանձման որոշում կայացնի», - հայտարարել է ձախակողմյան կուսակցությունը, ընդգծելով՝ դրա փոխարեն Բեռլինը պետք է թուրքական բանտերում պահվող գերմանացիներին ազատ արձակի:

ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակից երկրների դիվանագիտական հարաբերությունները վերջին տարիներին հասել են աննախադեպ ցածր մակարդակի: Թուրքիայի իրավապահները վերջին ամիսներին գերմանացի մի խումբ լրագրողների ու իրավապաշտպանների են ձերբակալել՝ ահաբեկչությանն առնչվող մեղադրանքներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG