Մատչելիության հղումներ

Հայաստանի ԶՈւ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ


ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյան, արխիվ

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 23-24-ը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կմասնակցի «Ռազմատենչ ծայրահեղական կազմակերպությունների դեմ պայքար» խորագրով համաժողովին:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, մոտ 90 պետությունների բարձրագույն զինվորականների` զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի ձևաչափով անցկացվող համաժողովը միտված է տարբեր տարածաշրջաններում ծայրահեղական և ահաբեկչական կազմակերպությունների դեմ իրականացվող գործողությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը, ջանքերի համադրմանն ու ներդաշնակեցմանը:

Վաղը երեկոյան Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնից կմեկնի Վիսբադեն (Գերմանիա)՝ Եվրոպական բանակների հրամանատարների ամենամյա համաժողովին մասնակցելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG