Մատչելիության հղումներ

Կիևը, Աստանայի խնդրանքով, Նազարբաևին քննադատող ղազախստանցի բլոգերի է ձերբակալել


Բլոգեր Ժանարա Ախմետ, արխիվ
Բլոգեր Ժանարա Ախմետ, արխիվ

Ուկրաինայի իշխանությունները ձերբակալել են Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին քննադատող մի բլոգերի՝ պաշտոնական Աստանայի խնդրանքով: Կիևի դատարանն առաջիկա օրերին պետք է նրա հնարավոր արտահանձնման հարցով որոշում կայացնի:

Ժանարա Ախմետը հայտնի է Ղազախստանի կառավարության հասցեին իր քննադատական գրառումներով և երկրից հեռացել էր այս տարվա մարտին, երբ իշխանություններն նրան մի շարք մեղադրանքներ էին ներկայացրել, այդ թվում՝ երթևեկության կանոնները խախտելու վերաբերյալ:

Բլոգերը պնդում է, թե բոլոր այդ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն:

Ավելի վաղ՝ շաբաթներ առաջ, Ուկրաինայի իշխանությունները ձերբակալել էին նաև ադրբեջանցի ընդդիմադիր մի լրագրողի՝ Ադրբեջանի իշխանությունների խնդրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG