Մատչելիության հղումներ

Թիլերսոնը Իրանի աջակցությունը վայելող զինյալներին կոչ է անում Իրաքից «տուն վերադառնալ»


ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոն, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոն, արխիվ

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կոչ է արել Իրանի աջակցությունը վայելող զինյալներին, ովքեր Իրաքի զինված ուժերի հետ մարտնչում էին «Իսլամական պետության» դեմ, «տուն վերադառնալ և թույլատրել Իրաքի ժողովրդին երկրում վերահսկողությունը վերստին վերցնել իր ձեռքը»:

Պակիստան և Հնդկաստան մեկնելուց առաջ ԱՄՆ պետքարտուղարը Պարսից ծոցի երկրներում էր: Սաուդյան Արաբիայում և Կատարում նա հանդիպումներ ունեցավ տարածաշրջանի արաբական երկրների ներկայացուցիչների հետ: Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ Թիլերսոնի այցի նպատակը Իրանի մեկուսացմանն ուղղված ջանքերի համակարգումն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG