Մատչելիության հղումներ

Ճապոնիայի վարչապետի կուսակցությունը հաղթանակ է տանում արտահերթ ընտրություններում


Ճապոնիայում ավարտվել են խորհրդարանի ստորին պալատի արտահերթ ընտրությունները:

Reuters գործակալությունը, վկայակոչելով վերջին հարցումները, հայտնում է, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի իշխող կուսակցությունը ամենայն հավանականության հաղթում է այս ընտրություններում:

Գործող վարչապետի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը կարող է ստանալ խորհրդարանի ստորին պալատի 465 մանդատներից 322-ը: Աբեի հաղթանակին կարող է հաջորդել Ճապոնիայի Սահմանադրության վերանայումը, որը գրվել է Երկրորդ աշխարհամարտից հետո՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ: Մասնավորապես, կարող է չեղարկվել 9-րդ հոդվածը, որն արգելում է ճապոնական զինված ուժերի օգտագործումը արտերկրում:

Ընտրություններից նախաշեմին Աբեն հայտարարել է, որ նոր մանդատի կարիք ունի ՝ պայքարելու Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային սպառնալիքներով, ինչպես նաև Ճապոնիայի բնակչության ծերացմամբ պայմանավորված «ազգային ճգնաժամի» դեմ:

2012 թվականի դեկտեմբերից կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնած Աբեի հաղթանակի դեպքում նա կդառնա Ճապոնիայի ամենաերկար պաշտոնավարած վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG