Չեխիայում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները: Նախնական արդյունքներով՝ ընտրողների ակտիվությունը կազմել է ավելի քան 60 տոկոս:
Համաձայն նախընտրական հարցումների՝ ամենաշատ քվեները կարող է ստանալ ANO (Այո) աջակենտրոն շարժումը, որը գլխավորում է միլիարդատեր և Չեխիայի ֆինանսների նախկին նախարար Անդրեյ Բաբիշը: Հենց նա էլ կարող է դառնալ երկրի վարչապետը՝ չնայած իր հասցեին հնչող կոռուպցիոն և Եվրամիության հիմնադրամները չարաշահելու հետ կապված մեղադրանքներին:
Բաբիշը բազմիցս քննադատել է Եվրամիության միգրացիոն քաղաքականությունը, նաև ընդդիմացել է Չեխիան եվրագոտում ընգրկելու՝ Բրյուսելի պահանջներին: Դիտորդների կանխատեսումներով՝ խորհրդարան կարող են անցնել ռեկորդային թվով՝ շուրջ տասը քաղաքական ուժեր, այդ թվում աջակողմյաններ և ձախ եվրոսկեպտիկներ: