Մինսկում անցկացվում է «Զայրացած բելառուսների երթը», որն ընդդիմությունը կազմակերպել է առանց իշխանությունների հետ համաձայնեցնելու: Բողոքի ակցիան առաջնորդում է ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախագահի նախկին թեկնածու Նիկոլայ Ստատկևիչը:
Երթի մասնակիցները իշխանություններից պահանջում են չեղարկել չաշխատող քաղաքացիներից գանձվող, այսպես կոչված՝ «պորտաբուծության հարկը», ավելացնել աշխատավարձներն ու թոշակները, պայքարել բանակում առկա բռնությունների դեմ:
«Զայրացած բելառուսների» առաջին երթը Մինսկում տեղի է ունեցել անցած փետրվարին, որին մասնակցում էր շուրջ երեք հազար մարդ: Այսօրվա երթին մասնակցում է շուրջ երկու հարյուր հոգի: Բելառուսական լրատվամիջոցները հաղորդում են մարզային ակտիվիստների ձերբակալությունների մասին, ովքեր պատրաստվում էին միանալ Միսնկում անցկացվող բողոքի երթին: