Երևանի պետական համալսարանի մոտ հավաքված ուսանողները, ովքեր բողոքում են Պաշտպանության նախարարության կողմից ներկայացված տարկետման իրավունքը վերացնող օրենսդրական նախագծի դեմ, այս պահին երթով շարժվում են դեպի Կրթության և գիտության նախարարություն:
Օրենսդրական այս նախաձեռնությամբ առաջարկվում է տարկետում տրամադրել միայն Հայաստանի բուհերում կրթություն ստացող այն քաղաքացիներին, որոնք Պաշտպանության նախարարության հետ կկնքեն քաղաքացիաիրավական պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումն ավարտելուց հետո նախարարության նշած վայրում ու պայմաններով ծառայելու դեպքում։