Մատչելիության հղումներ

Ներսես Պողոսյանի փաստաբանները բոյկոտեցին դատական նիստն ու լքեցին դահլիճը


Սեֆիլյանի գործով դատական նիստերից մեկը, արխիվ
Սեֆիլյանի գործով դատական նիստերից մեկը, արխիվ

«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով անցնող ամբաստանյալ Ներսես Պողոսյանի փաստաբանները բոյկոտեցին դատական նիստն ու լքեցին դահլիճը։

Նրանք հայտարարեցին, որ դատավորը խախտում է իրենց պաշտպանյալի իրավունքները։

Նշենք, որ դատավորը շտապօգնություն էր կանչել, որպեսզի բուժզննության ենթարկեին երեք շաբաթ շարունակ հացադուլի մեջ գտնվող Ներես Պողոսյանի առողջական վիճակը, ինչից հետո որոշեր նիստը շարունակելու նպատակահարմարությունը։

Ըստ շտապօգնության եզրակացության, Պողոսյանն իր ոտքով մոտեցել է իրենց և հրաժարվել բուժզննությունից, հետևաբար` նա ի վիճակի է մասնակցել նիստին։ Պողոսյանը հայտարարեց, որ դա սուտ է, ինքն իրեն վատ է զգում։

Փաստաբանները պահանջեցին հետաձգել նիստը։ Դատավորը մերժեց առաջարկը։

Ներսես Պողոսյանը մեղադրվում է Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպած խմբի կողմից 2016-ին ապօրինի կերպով զենք փոխադրելու և դրա կիրառմամբ Երևանի հեռուստաաշտարակն ու այլ կառույցներ զավթելու գործողություններ նախապատրաստելու մեջ։ Նա, ինչպես նաև Սեֆիլյանը չեն ընդունում մեղադրանքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG