Չեխիայում այսօր և վաղը անցկացվում են խորհրդարանի ստորին պալատի ընտրություններ:
Ըստ հարցումների՝ հաղթանակի ամենամեծ հավակնորդը ANO աջակենտրոն պոպուլիստական շարժումն է, որ գլխավորում է միլիարդատեր և ֆինանսների նախկին նախարար Անդրեյ Բաբիշը:
Երկրորդ տեղում են սոցիալ-դեմոկրատները՝ նախկին իշխող կոալիցիայի առաջատար կուսակցությունը:
Խորհրդարան անցնելու շանսեր ունեն ընդհանուր առմամբ տասը կուսակցություններ՝ այդ թվում Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցությանը դեմ հանդես եկող ուժեր՝ Տոմիո Օկամուրայի գլխավորած ազգայնականները և կոմունիստները:
Անդրեյ Բաբիշը նույնպես քննադատում է Եվրամիությանը՝ մասնավորապես միգրացիոն քաղաքականության համար, սակայն կողմ է Չեխիայի Եվրամիությանը անդամակցելուն:
Չեխ փորձագետները կարծում են, որ Բաբիշը չի համապատասխանում վարչապետի պաշտոնին՝ հաշվի առնելով նրա դեմ հարուցված քրեական գործերը, որոնցով նա մեղադրվում է ֆինանսական մեքենայությունների մեջ: Չնայած այդ հանգամանքին՝ երկրի նախագահ Միլոշ Զեմանը խոստացել է ANO շարժման հաղթանակի դեպքում Բաբիշին վարչապետ նշանակել: