Չնայած ամերիկյան պատժամիջոցներին` Իրանը շարունակելու է զարգացնել հրթիռային սպառազինության զարգացմանն ուղղված իր ծրագիրը: Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցներից մեկը` «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը»:
«Բալիստիկ հրթիռների զարգացման իրանական ծրագիրը ընդլայնվելու է: Դրա տեմպերը կարագացվեն՝ որպես արձագանք այն թշնամական մոտեցմանը, որ մեր հեղափոխական կազմակերպության հանդեպ որդեգրել է [ԱՄՆ նախագահ] Թրամփը», - նշված է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» այսօր տարածած հայտարարության մեջ:
Անցած շաբաթավերջին Սպիտակ տունը հայտարարեց «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հանդեպ նոր միակողմանի պատժամիջոցներ սահմանելու մասին: